Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին
25.03.2015 | 16:41

Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 27-ին` (Թատրոնի միջազգային օրը) ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս տարի այն նվիրվում է թատրոնի և կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Ստեղծվել է նաև մեծ դերասանի անվան հատուկ մրցանակ: Ընդհանուր առմամբ, «Արտավազդ» մրցանակը կտրվի 14 անվանակարգերում:

«Արտավազդ» մրցանակաբաշխության մասնակցության հայտ են ներկայացրել հանրապետության պետական և ոչ պետական մի շարք թատրոններ և թատերախմբեր (Գորիս, Գավառ, Արտաշատ, Աբովյան, Գյումրի):
«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագիտական խմբի անդամներն են արվեստաբան Էմանուել Արաքսման-Մանուկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, թատերագետ, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունին, բեմանկարիչ Մերի Սարգսյանը, արվեստաբան, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյանը, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը:
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մրցանակաբաշխությանը կմասնակցի լեհ հայտնի դրամատուրգ Ինգմար Վիլկվիստի «Հելվերի գիշերը» պիեսի հիման վրա բեմադրված «Ապրիլի 24-ի լուսաբացը» ներկայացմամբ:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ